contact-bg-an-01
1996 թվականից

Որակյալ կրթությունյուրաքանչյուր ուսանողի համար

icon01
img
Ողջույնի խոսք

Սիրելի՛ ուսանողներ, հարգելի՛ գործընկերներ և այցելուներ,

Ջերմորեն ողջունում եմ ձեզ Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի պաշտոնական կայքում։

Մեր համալսարանում կրթությունն ու գիտությունը դիտարկվում են որպես ապագայի կառուցման ամուր հիմք։ Մենք վստահ ենք, որ որակյալ բարձրագույն կրթությունը միայն մասնագիտական գիտելիք չի փոխանցում, այլ ձևավորում է ինքնուրույն մտածող, պատասխանատու և արժեքահեն անհատ, ով պատրաստ է դիմակայել ժամանակակից աշխարհի մարտահրավերներին։

Մեր նպատակն է ստեղծել նորարարական և ուսանողակենտրոն կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր ուսանող կարող է բացահայտել իր ներուժը, զարգացնել քննադատական մտածողությունը, ձեռք բերել պահանջված մասնագիտական հմտություններ և վստահ քայլել դեպի իր ապագա կարիերան։ Մենք կարևորում ենք ակադեմիական ազնվությունը, վստահությունը, համագործակցությունը և շարունակական զարգացման գաղափարը։

Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանը մշտապես ձգտում է կատարելագործել իր կրթական ծրագրերը՝ համադրելով ազգային կրթական արժեքները և միջազգային լավագույն փորձը՝ նպաստելով թե՛ ուսանողների անհատական առաջընթացին, թե՛ Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը։

Շնորհակալ եմ ձեր հետաքրքրության և վստահության համար։ Համոզված եմ, որ մեր համալսարանում անցկացրած յուրաքանչյուր փուլ կդառնա ձեր մասնագիտական կայացման և անձնական աճի կարևոր հիմնասյուն։

Բարի գալուստ Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարան։


Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր

Ա. Աղաբաբյան

img
img
img
img
img
img
Ֆակուլտետներ

Գտիր քո ուղին Ընտրիր քո ֆակուլտետը

  • 01.

    ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ

    Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ձևավորվել է 1996 թվականին: Իրավաբանական ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվ...

  • 02.

    ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

    Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը ձևավորվել է 1996 թվականին: Տնտեսագիտական ֆակուլտետում ուսուցումը կազմակեր...

  • 03.

    ՌՈՄԱՆԱԳԵՐՄԱՆԱԿԱՆ

    Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետը ձևավորվել է 1996 թվականին: Ռոմանագերմանական ֆակուլտետում ուսուցումը կա...

  • 04.

    ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

    Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի բանասիրական ֆակուլտետը ձևավորվել է 1996 թվականին: Բանասիրական ֆակուլտետում ուսուցումը կազմակերպվու...

  • 05.

    ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՒ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ

    Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը ձևավորվել է 1996 թվականին: Ինֆորմատիկայի և կիրառ...

  • 06.

    ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՄԵԹՈԴԻԿԱ

    Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանի դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա ֆակուլտետը ձևավորվել է 1996 թվականին: Դպրոցական մանկավարժութ...