2026-2027թթ. ուսումնական տարվա բակալավրիատի ընդունելություն
Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանում ընդունելությունն իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության 26.04.2012թ. № 597-Ն որոշմամբ հաստատված կարգի:
Բակալավրիատի ընդունելության 1-ին փուլով դիմորդներն ընդունելության քննությունների և մասնագիտության հայտագրման դիմում-հայտը www.dimord.am կայքէջի միջոցով ԳԹԿ են ուղարկում առցանց եղանակով ապրիլի 15-ից մինչև մայիսի 10 ներառյալ (մայիսի 10-ին՝ մինչև ժամը 18։00-ն):
Բակալավրիատի ընդունելության 2-րդ փուլով դիմորդներն ընդունելության քննությունների և մասնագիտության հայտագրման դիմում-հայտը www.dimord.am կայքէջի միջոցով ԳԹԿ են ուղարկում առցանց եղանակով՝ հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ (հուլիսի 1-ին՝ մինչև ժամը 17։00-ն)։
Դիմորդը (շրջանավարտը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության քննությունները հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և մինչև մայիսի 10-ն առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի https://dimord.am/ կայքէջում լրացնի համապատասխան ընդունելության դիմում-հայտը: ԳԹԿ անձնական համար ստանալու համար դիմորդը (շրջանավարտը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2024-2025 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի՝ այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը ստուգում է ընդունելության քննություն հանձնել ցանկացող դիմորդի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագրի առկայությունը կամ վճարից ազատված լինելու փաստաթուղթը և, եթե չի մասնակցել միասնական քննությունների առաջին (հունվար-փետրվար) փուլին, ապա տալիս է ԳԹԿ անձնական համար։
Առաջին փուլի (հունվար-փետրվար) միասնական քննություններին մասնակցած շրջանավարտ-դիմորդը հայտագրման ժամանակ օգտագործում է ԳԹԿ նախկին անձնական համարը։
Դիմորդը (շրջանավարտը), եթե ունի ուժի մեջ գտնվող միասնական քննության գնահատական և չի ցանկանում նույն առարկայից հանձնել միասնական նոր քննություն, ապա հայտագրում է բուհը, մասնագիտությունը և պահպանում տվյալ մասնագիտության համար սահմանված քննության(ների) գնահատական(ներ)ը։
Հիմնական փուլի մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին։ Հրապարակելուց հետո ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները թափուր տեղերի առկայության դեպքում կարող են մասնակցել լրացուցիչ (թափուր) փուլի մրցույթին (ընդունելության կարգի 17-րդ կետ)։ Լրացուցիչ (թափուր) փուլի մրցույթին մասնակցելու համար մեկ կամ ավելի բուհերի մինչև 6 մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը դիմորդները dimord.am կայքէջի միջոցով ԳԹԿ են ուղարկում առցանց եղանակով՝ հուլիսի 20-ից մինչև հուլիսի 26-ը ներառյալ (հուլիսի 26-ին՝ մինչև ժամը 18։00-ն)։
Հիմնական փուլով ընդունված դիմորդները չեն կարող մասնակցել լրացուցիչ փուլի մրցույթին։
Ընդունելության դիմում հայտը լրացնելու համար անհրաժեշտ են նաև՝
- 3х4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
- անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը։
Միասնական քննությունների վճարից ազատվում են
- պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք
- 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները
- ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները
- առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները։