2025-2026թթ. ուսումնական տարվա օտարերկրյա դիմորդների ընդունելություն


Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանում օտարերկրյա քաղաքացիների (այդ թվում՝ սփյուռքահայերի) ընդունելությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն որոշման:

Ընդունելությունն իրականացվում է «fs.emis.am» էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերի հայտագրման գործընթացը հետևյալ ժամկետներում՝

- Առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ,

- Առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով, այդ թվում՝ նախապատրաստական դասընթացում ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ,

- Հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ընդունելության համար՝ 2025 թ. հունիսի 23-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ:


Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

1. անձնագրի պատճենը,

2. սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճենը,

3. կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),

4. բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),

5. միասնական քննությունների վկայագիր,

6. 3x4 չափսի 4 լուսանկար,

7. ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով: