2026-2027թթ. ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն
Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանը հայտարարում է մագիստրոսի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ 2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն:
Մագիստրատուրա ընդունվելու համար դիմում է գրվում ռեկտորի անունով` կցելով համապատասխան փաստաթղթերը՝
1. Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),*
2. Անձը հաստատող փաստաթղթի պատճեն,*
3. Ինքնակենսագրություն և 4 լուսանկար (3x4 չափի),
4. Հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցանկ (դրանց առկայության դեպքում):
Մագիստրատուրայի առկա բաժնի ընդունելության համար փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը ներառյալ, իսկ հեռակա բաժնի ընդունելության համար՝ սույն թվականի հուլիսի 15-ից նոյեմբերի 1-ը ներառյալ։
*1-ին և 2-րդ կետում նշված փաստաթղթերի բնօրինակները ևս պետք է առկա լինեն դիմումը ներկայացնելիս, որոնք ենթակա են վերադարձման նույն պահին: